Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:11
11.07.22
403

Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են մահացած Սինձո Աբեի կողմնակիցները

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ Ճապոնիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մանդատների մեծամասնությունը պահպանել է իշխող բլոկը՝ կազմված օրերս սպանված նախկին վարչապետ Սինձո Աբեի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունից և «Կոմեյտո» կուսակցությունից:

Այս կոալիցիան բացահայտորեն հանդես է գալիս Ճապոնիայի սահմանադրության փոփոխության և փաստաթղթի այսպես կոչված խաղաղության դրույթի վերանայման օգտին: Այն հռչակում է պետության հրաժարվելը սեփական բանակ ստեղծելուց և պատերազմներին մասնակցելուց։