Լրահոս
Հասարակական
13:33
12.09.22
139

Չաուշի արձանի հարևանությամբ բախվել են Mercedes-ն ու Toyota-ն

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Չաուշի արձանի հարևանությամբ բախվել են Mercedes և Toyota մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։