Լրահոս
Իրավական
22:30
29.08.22
87

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն մարզերում. մեկ շաբաթում հայտնաբերվել է 3610 խախտում

Img default alt hy

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 22-ից 29-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3610 խախտում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 41 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 64, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 100-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 10 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

Ոստիկանությունը հայտնում է, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։