Լրահոս
Հասարակական
14:13
15.06.22
106

Ծառի ճյուղն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա

Img default alt hy

Այսօր՝ ժամը 10:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 3-րդ շենքի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա, ինչպես նաև վնասել էլեկտրական լարերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել է, կախվել էլեկտրալարերից և մասամբ ընկել կայանած «Peugeot» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաների վրա․ տուժածներ չկան։

Փրկարարները ճյուղը հեռացրել են անվտանգ տարածք։