Լրահոս
Հասարակական
19:41
16.06.22
225

Ծանրաքաշ տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողություն Տավուշի մարզում

Img default alt hy

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողություն  իրականացումը։

2022 թվականի հունիսի 13-16-ը ընկած ժամանակահատվածում տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության և Տավուշի տարածքային բաժնի  մասնագետները «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների հետ  համատեղ մշտադիտարկումներ են իրականացրել են ՀՀ Տավուշի մարզով անցնող Մ-4՝ Երևան - Սևան - Իջևան - Բագրատաշեն դեպի Վրաստանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով անցնող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Մշտադիտարկվել է   միջպետական փոխադրումներ իրականացնող 31 տրանսպորտային միջոց, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։

Միջպետական փոխադրումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պահպանվել են միջազգային պայմանագրերով և ՀՀ  օրենսդրությամբ նախատեսված տրանսպորտային անվտանգության բնագավառի պահանջները։