Լրահոս
Միջազգային
17:26
29.12.25
178

Ծանր հարցեր է տալու ուկրաինացիներին Զելենսկին. խաղաղությունը զգալիորեն մոտեցել է

Պուտինն ու Թրամփը ևս մեկ անգամ հեռախոսով կզրուցեն ամենամոտ ապագայում: Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Վերջին անգամ Թրամփն ու Պուտինը զրուցել էին կիրակի ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների՝ Ֆլորիդայում կայացած բանակցություններից առաջ։ Կրեմլում, սակայն, այսօր հրաժարվել են մեկնաբանել Զելենսկի-Թրամփ բանակցությունների արդյունքները։