Լրահոս
Իրավական
15:52
11.07.22
165

Ծաղկաձորում 48-ամյա տղամարդու սպանության դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, Ծաղկաձոր քաղաքի բնակչին (ծնված 1974թ.) բազմաթիվ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում, Հրազդանի ԲԿ ՓԲ ընկերություն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 10-ին ժամը 21:00-ին:

Բժշկական կենտրոնից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Վարույթի շրջանակներում կատարված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում գտնվող տներից մեկի մոտ: Դիակի զննությամբ տղամարդու մարմնի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ, դեպքի վայրի զննությամբ՝ կրակված պարկուճներ և արնանման հետքեր: 

Ձեռնարկվում են միջոցառումներ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի  հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: