Լրահոս
Հասարակական
14:30
15.07.22
137

Բյուրականում հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկվել 54-ամյա տղամարդ. նա մահացել է

Img default alt hy

Բյուրականի հանքավայրում «ՄԱՆ» բեռնատարի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել մեքենավար Գարիկ Կարապետյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դեպքի մասին ոստիկանությունում ահազանգը ստացվել է հուլիսի 14-ին` ժամը 11։40-ին. հիվանդանոցից հայտնել են, որ իրենց մոտ անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա մի տղամարդ։

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 10:50-ի սահմաններում։

«Ժամը 19:45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 54-ամյա Գարիկ Կարապետյանը, գիտակցության չգալով, մահացել է»,– նշված է հաղորդագրությունում:

Կատարվում է նախաքննություն: