Լրահոս
Քաղաքական
18:11
29.12.25
216

Բրիտանական «The Times»-ը բացահայտում է Հայաստանի դառն իրականությունը. ճշմարտությունը դուրս է եկել միջազգային հարթակ․ Ամստերդամ

Img default alt hy

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրում է․ «Հայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում.

Աշխարհի ամենաազդեցիկ օրաթերթերից մեկը՝ բրիտանական «The Times»-ը, բացահայտում է Հայաստանի դառն իրականությունը։

Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Դենի Քրյուգերն իր հոդվածում ահազանգում է՝ «Հայ եպիսկոպոսները ձերբակալվել են շինծու մեղադրանքներով»:

Երբ բրիտանական քաղաքական վերնախավը բարձրաձայնում է Սամվել Կարապետյանի անօրինական կալանքի և Եկեղեցու դեմ հալածանքների մասին, Փաշինյանի վարչակազմի բռնաճնշումներն այլևս հնարավոր չի լինում թաքցնել աշխարհից։

Ճշմարտությունը դուրս է եկել միջազգային հարթակ։ Արդարությունը պետք է հաղթի»։