Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:22
03.10.22
98

Բրիտանական Էներգակարգավորիչը հայտարարել Է, որ երկրին գազի դեֆիցիտ Է սպառնում

Img default alt hy

Ofgem բրիտանական Էներգակարգավորիչը հայտարարել Է, որ երկրին գազի դեֆիցիտ Է սպառնում Էներգետիկական ճգնաժամի ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Times թերթը:

«Հնարավոր Է՝ Բրիտանիան «արտակարգ դրություն հայտարարի գազի մատակարարումների ոլորտում», որի շրջանակներում  առանձին գազային Էլեկտրակայանների մատակարարումները կարող են դադարեցվել, ինչի պատճառով դրանք չեն կարողանա Էլեկտրականություն արտադրել»,-ասվում Է հրատարակության հաղորդագրության մեջ: Այդ կապակցությամբ Ofgem-ը նշում Է, որ մի շարք գազային Էլեկտրակայաններ կարող են սնանկանալ: «Հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, կուժեղացնի վախը ԷլեկտրաԷներգիայի պլանային անջատումներից առաջ, որովհետև Միացյալ Թագավորությունը հույսը գազային Էլեկտրակայանների վրա Է դնում Էլեկտրականության մատակարարումների առավել մեծ բաժինն ստանալու համար»,-նշում Է հրատարակությունը:

Կարգավորիչը կարծում Է, որ առաջիկա ձմեռն ավելի «դժվար» կլինի, քան նախորդը: Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության սկսվելուց հետո Արևմուտքը խստացրել Է պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի նկատմամբ, ինչը հանգեցրել Է ԷլեկտրաԷներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճի Եվրոպայում և ԱՄՆ-ում: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել Էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն Է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակն Է՝ վատթարացնել միլիոնավոր մարդկանց կյանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: