Լրահոս
Աշխարհ
15:42
04.07.22
227

Բրազիլիայի ռազմաօդային ուժերը կալանել են ինքնաթիռ 500 կիլոգրամ կոկաինով

Img default alt hy

Բրազիլիայի ռազմաօդային ուժերը հուլիսի 3-ին կալանել են թեթևշարժիչավոր ինքնաթիռ՝ 500 կիլոգրամ կոկաինով, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հաղորդել Է մամուլի ծառայությունը:

«Երկու A-29 Super Tucano ինքնաթիռներ բարձրացվել են օդ օդանավին հետևելու և այն կալանելու համար»,- ասված Է ռազմաօդայմին ուժերի կայքի հրապարակման մեջ:

Ինչպես ճշտվում Է, այն բանից հետո, երբ թեթևշարժիչավոր ինքնաթիռի օդաչուն կապի մեջ չի մտել և հրաժարվել Է հետևել նշված օդանավակայանում վայրԷջք կատարելու պահանջին, զինվորական օդաչուները արձակել են նախազգութական կրակոցներ: Սան Պաուլուի նահանգի գյուղական վայրում վայրԷջքից հետո վայր ժամանած ոստիկանության կարգախումբը ինքնաթիռում հայտնաբերել Է 500 կիլոգրամ կոկաինի մածուկ: Ինքնաթիռում գտնված երկու մաքսանենգներին հաջողվել Է փախչել։