Լրահոս
Քաղաքական
11:31
27.06.22
1 228

Բոժկոյի կինը հրապարակավ վիրավորել է Գեղամ Նազարյանին

Img default alt hy

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ա. Բոժկոյի կինը ֆեյսբուքյան հարթակում վիրավորել է արցախյան 44-օրյա պատերազմում կրտսեր որդուն կորցրած Գեղամ Նազարյանին։

ԱԺ պատգամավոր Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր երկրին երկու բան է պակասում։ Երկու բանի խիստ պակաս ու կարիք կա։ Երկրին, որ ասում եմ, նկատի ունեմ միջին վիճակագրական հայաստանցուն»։

Ուկրաինացի դիվանագետի կինը՝ Ռաիզա Կարագեզյանը, արձագանքել է.

«Ձեզնից ի՞նչ հայաստանցի: Էն է, երևում է թաթար-մոնղոլական ծագում ունեք, ասա չինգիզոիդ եք, էլի, դրա համար եք պուտին չինգիզոիդի ճորտը դարձած մոսկովիներին ջատագովում: Մոսկովիների պես դուք էլ չինգիզխանի ժառանգորդ եք, ֆոտոյից եմ տեսնում»։