Լրահոս
Հասարակական
20:49
01.09.22
121

Բուհերն Աշտարակ են տանում, որ «հոգեվարքից» դուրս գան. Փաշինյանը դժգոհ է կրթության որակից

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: Նա համոզված է՝ կրթության՝ մինչև 2030 թվականի ծրագրի իրագործումն է երաշխավորելու Հայաստանի ապագան:

Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հայտնել է, որ պետական 16 բուհերը կօպտիմալացվեն, կմնան 8-ը, որոնք կտեղակայվեն Աշտարակում կառուցվելիք ակադեմիական քաղաքում: Բուհերը Երևանի կենտրոնից հանելու գաղափարի տակ կրթական փորձագետները որոշ գործարարների ականջներն են տեսնում, ոչ թե ուսումնառության բարելավում: