Լրահոս
Տարածաշրջան
20:20
31.08.22
115

Բորջոմիի հրդեհն ամբողջությամբ մարվել է

Img default alt hy

Բորջոմիի մունիցիպալիտետի անտառում բռնկված հրդեհը մարվել է. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում էին արդեն 12 օր։

Դիտարկման նպատակով տեղում շարունակում են մնալ հրշեջներն ու փրկարարները։ Հրդեհի պատճառները պարզելու է քննությունը: Հաղորդում է «Aliq Media»-ն։

Նշենք, որ օգոստոսի 21-ին՝ առավոտյան, Բորջոմիի մունիցիպալիտետի Կվաբիշկևի գյուղի մոտակայքում գտնվող անտառում հրդեհի մի քանի օջախներ են հայտնվել։ Ուժեղ քամին և դժվար, քարքարոտ տեղանքը դժվարացրել են աշխատանքը։

Օգոստոսի 19-ին հրդեհ էր բռնկվել Բորջոմիի Զորետիի տարածքում գտնվող անտառային զանգվածում, և հրշեջներին հաջողվել է մարել կրակը, սակայն ուժեղ քամին գրգռել էր հրդեհի հին օջախները, և արդյունքում նոր օջախներ էին ձևավորվել: