Լրահոս
Տեսանյութեր
13:15
05.09.22
351

Բլոգերը վախեցրել է հյուրանոցի աշխատակիցներին․ մանրամասներ՝ անսովոր անակնկալից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Դանիացի զբոսաշրջիկը կատակել է հյուրանոցներից մեկի սպասուհիների հետ՝ բարձերից և սավաններից դիակների տեսքով կերպարներ պատրաստելով։ Արարքը ներկայացնող տեսանյութը նա տեղադրել է իր TikTok-ում։ Տեսանյութն ավելի քան 40 միլիոն դիտում ունի, «Auroranews.am»-ի փոխանցմամբ՝ նշում է Daily Star-ը։

Նշվում է, որ անսովոր անակնկալը թողել է Կոպենհագենից 18-ամյա Գրեգերս Ֆեդերշպիելը։ Կադրերում երևում է, որ նա հյուրանոցից դուրս գալուց առաջ ծալել է անկողնային սպիտակեղենը չարաբաստիկ մարդանման կերպարների տեսքով, այնուհետ հեռախոսի լարը փաթաթել է այն հատվածում, որտեղ ենթադրաբար մարդու պարանոցն է:

«Դրանից հետո բլոգերն ու նրա ընկերը դուրս են եկել սենյակից և անջատել լույսը՝ թողնելով ամեն ինչ այնպես, ասես երկու մահացած տղամարդ պառկած են սավանների տակ»,- նկարագրում է հրապարակումը։

Համացանցի օգտատերերը դատապարտել են տղաների այս արարքը։ 

«Դուք չպետք է նման բան անեիք, դա ամենևին էլ ծիծաղելի չէ: Դուք ուղղակի մեր աշխատանքն եք ավելացնում», «Սա տեսնելով՝ ես լաց կլինեի, ուղղակի անհարգալից է», «Նման դեպքերում անմիջապես ոստիկանություն ենք կանչում, սրա համար կտուգանվեք»,- գրել են նրանք մեկնաբանություններում։

Սակայն ավելի քան 38 հազար բաժանորդներ բլոգերի այս հնարքը ծիծաղելի են համարել։