Լրահոս
Իրավական
15:30
26.02.23
140

ԲԴԽ-ն բացահայտ սպասարկում է գործադիրի շահերը. Լուսինե Սահակյան

Img default alt hy

Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությանը:

«Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկեելու միջնորդությունը բավարարելով ԲԴԽ-ն հաստատելու է, որ 

1.Աննա Փիլոսյանն ապօրինի է կարգապահական պատասխանատվության ենթարկվել,

2.մտածող, անկախ ու անկողմնակալ գործող, արդարադատության համար պայքարող, սեփական համոզմունքներ ունեցող դատավորների դեմ բացահայտ արշավ է սկսվել,

3.դատավոր կարող են լինել միայն դատավորի իրական գործառույթների ու կոչման մասին պատկերացում չունեցող անձինք,

4.ԲԴԽ-ն բացահայտ սպասարկում է գործադիրի շահերը....

Եվ այսպես կարելի է թվարկել այն բոլոր արատները, որոնք կհաստատվեն ու կյանքի կկոչվեն այդ որոշմամբ և որով կոչնչացվի նույնիսկ հույսը մի օր արդարադատություն իրականացնող դատարան և ուրեմն նորմալ երկիր ունենալու։

Մտածե՛ք, տիկնայք ու պարոնայք, մտածե՛ք ու փորձեք հասկանալ ձեր որոշման կարևորությունը։

Հ.գ. Հիշեք, որ դուք ապրում եք, որովհետև 5000 լույս տղա զոհվել է նորմալ հայրենիք ունենալու համար։ Հարգեք գոնե նրանց հիշատակը»,- գրել է Լուսինե Սահակյանը: