Լրահոս
Հասարակական
20:39
08.07.22
333

Բախվել են Volkswagen-ն Opel-ը. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 31-ամյա Պարույր Սաֆարյանի վարած Volkswagen մակնիշի և 20-ամյա Գասպար Միրզոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ,  82-ամյա Ռոզա Սաֆարյանն ու 23-ամյա Գայանե Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդ Պ. Սաֆարյանը աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությւան Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ հրշեջ-փրկարար, իսկ Opel-ի վարորդ Գ. Միրզոյանը աշխատում է  Արարատի մարզում գործող «Վան Հացատուն» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ: