Լրահոս
Հասարակական
10:45
13.06.25
122

Բախվել են վեց ավտոմեքենա․ կա տուժած

Img default alt hy

Հունիսի 12-ին, ժամը 20:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասից Աշտարակի խճուղի գնացող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մելքումովի փողոցում բախվել են վեց ավտոմեքենա․ մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։