Լրահոս
Հասարակական
11:26
14.09.22
98

Բախվել են Opel Astra-ն ու Nissan Tiida-ն․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17.5 կմ հատվածում բախվել են Opel Astra և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և գլխիվայր շրջվել։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: