Լրահոս
Հասարակական
16:05
15.06.22
231

Բախվել են Mercedes C550-ն ու Toyota Sprinter-ը, վերջինս կողաշրջվել է․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Քաղսի գյուղի վերջնամասում բախվել են 35-ամյա Էդգար Աբրահամյանի վարած Mercedes C550 մակնիշի և 46-ամյա Հայկ Գևորգյանի վարած Toyota Sprinter մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ն դուս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվել։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու ապա Toyota-ի ուղևորներ՝ 37-ամյա Սաթենիկ Միքայելյանին, 41-ամյա Հասմիկ Գևորգյանին և 32-ամյա Գեղեցիկ Պառազյանին մոտեցրել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր հոսպիտալացվել են նշված բժշկական կենտրոն։