Լրահոս
Հասարակական
18:00
09.07.22
288

Բախվել են Ford Transit-ն ու Opel-ը․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արին Բերդի և Արցախի փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։   

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները։