Լրահոս
Հասարակական
17:30
26.07.25
144

Բախվել են «Audi A04»-ը և «Toyota Camry»-ն․ վերջինը այնուհետև բախվել է երկաթե սյանը․ կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Audi A04» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե սյանը և հայտնվել կանաչ խոտածածկույթի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։