Լրահոս
Սպորտ
10:20
15.07.22
177

Բասկետբոլի կանանց Մ20 հավաքականը պարտվել է Ալբանիային

Img default alt hy

Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: Այս մասին գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: 

Կայացած հերթական մրցավեճում Հայաստանի հավաքականը 58:74 հաշվով պարտվել է Ալբանիայի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Օրնելա Մուկան էր՝ վաստակած 44 միավորով:

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 18 միավորով: