Լրահոս
Սպորտ
23:19
13.07.22
151

Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է Մոլդովային

Img default alt hy

Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, առաջին խաղում Հայաստանի հավաքականը 61-43 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 25 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 14-ին` մրցելով Կիպրոսի հետ: