Լրահոս
Սպորտ
14:02
15.07.22
143

Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը գլխավորել է կատալոնական ակումբի երկրորդ թիմը

Img default alt hy

«Բարսելոնան» հայտարարել է Ռաֆայել Մարկեսին երկրորդ թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ Այս մասին հայտնում է «Armsport.am»-ը։

43-ամյա մեքսիկացին երկու տարվա պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ։

Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնա Բ»-ն Սերխի Բարխուանի գլխավորությամբ զբաղեցրել է 8-րդ տեղը 3-րդ դիվիզիոնում:

Մարկեսը կատալոնական ակումբի նախկին պաշտպանն է, ով թիմում խաղացել է 2003-ից 2010 թվականներին: