Լրահոս
Տարածաշրջան
17:03
30.06.25
342

Բաքվում ձերբակալվել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի 2 աշխատակից

Img default alt hy

«Sputnik Ադրբեջանի» Բաքվի գրասենյակում այսօր ոստիկանության գործողության ընթացքում ձերբակալվել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի 2 աշխատակից: Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ նրանք Ռուսաստանի Ֆեդերալ անվտանգության ծառայության (ФСБ) աշխատակիցներ են։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը մտահոգված է՝ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները երկու ժամից ավելի չեն կարողանում կապ հաստատել «Sputnik Ադրբեջան»-ի՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ։