Լրահոս
Միջազգային
13:07
03.09.22
303

«Բաքվի առաջարկած 5 սկզբունքները Երևանն ընդունել է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները «խաղաղության պայմանագրի» շուրջ, հիմնված են լինելու Բաքվի առաջարկած և Երևանի կողմից ընդունված հինգ սկզբունքների վրա:

Իտալիայում լրագրողների հետ զրույցում է այդ մասին հայտարարել Ալիևը:

Նա հիշեցրել է, թե որոնք են Բաքվի առաջարկած 5 սկզբունքները: Երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, հրաժարվում են տարածքային պահանջներից, չեն կիրառում ուժ կամ ուժի սպառնալիք, գծում են սահմաններ ու բացում տրանսպորտային հաղորդակցությունը։

Ալիևն ասել է, որ Հայաստանի վարչապետն ընդունել է այդ սկզբունքները, իսկ երեք օր առաջ Բրյուսելում վերահաստատել է այն: