Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:45
19.07.25
500

Բաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ալիև

Img default alt hy

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարերլ է, որ Բաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ 

«Այո, խաղաղության պայմանագր տեքստը կարող է նախաստորագրվել, և ադրբեջանական կողմն արդեն նման առաջարկով հանդես է եկել Աբու Դաբիում։ Բայց, ինչպես գիտեք, փաստաթղթի նախաստորագրումը բնավ չի նշանակում դրա ստորագրում։ 

Այսինքն՝ մի բան է համաձայնության բանավոր արտահայտումը, մեկ այլ բան՝ փաստաթղթի յուրաքանչյուր էջի նախաստորագրումը։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել է Ալիևը։