Լրահոս
Միջազգային
13:42
03.09.22
127

Բաքուն դատապարտում է ՀՀ ԱԽ քարտուղարի այցն Արցախ և չի հավատում «Երևանի անկեղծությանը»

Արցախի անկախության օրը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Ստեփանակերտ Բաքուն հայկական կողմի սադրանք և երկու պետությունների հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի խաթարում է համարել:

Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում նշված է, թե Գրիգորյանի քայլը ստվեր է գցում Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների վրա, ցույց տալիս, որ հայկական կողմը անկեղծ չէ հարաբերությունների կարգավորման հարցում: