Լրահոս
Իրավական
19:17
09.07.25
190

Բանտարկել սիրող դատավոր, թվեր խառնող դատախազ և ահաբեկիչ ներկայացվող պատգամավոր. իրավական աբսուրդ

 

Վերջին մեկ օրում «Հայաստան» խմբակցության երրորդ պատգամավորի նկատմամբ է խափանման միջոց կիրառում դատարանը: Բավարարվել է դատախազության՝ Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Նա երկու ամսով ազատազրկվել է: Երեկ դատարանը բացակայելու արգելք է սահմանել «Հայաստան» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի նկատմամբ: Այդպիսի ելք կանխատեսում էին փաստաբանները: Ավանի 10 դատավորներից Արթուր Սարգսյանի գործը մակագրվել էր այն դատավորին, որը կալանավորել էր Սամվել Կարապետյանին: