Լրահոս
Իրավական
22:00
25.07.25
366

Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել

Img default alt hy

Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Դատական նոր հայցերը Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դեմ են։