Լրահոս
Իրավական
21:16
14.11.25
242

Բագրատ Սրբազանին կրկին հարցաքննության են կանչել

Img default alt hy

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանին այսօր կրկին հարցաքննության են կանչել։ Այդ մասին փաստաբան Սերգեյ Հարությունյանն է հայտնել։

«Այսօր կրկին Բագրատ Սրբազանի հետ Քննչական կոմիտեում հարցաքննության էինք:

Քանի դեռ իրավապահ համակարգը նմանատիպ փութաջանությամբ լծված է քաղաքական հետապնդումներ իրականացնելուն, անազատության մեջ գտնվող անմեղների թիվը շատանալու է, իսկ իրական հանցագործներինը` քչանալու...»,- գրել է փաստաբանը։