Լրահոս
Հասարակական
23:42
14.07.22
165

Բաղրամյան պողոտայի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 49-ամյա կնոջ դի

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի բարձրահարկ շենքերից մեկի բակում կնոջ դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները Բաղրամյան պողոտայի նշված բարձրահարկ շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 49-ամյա Հ. Ա.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 9-րդ հարկից ինքնասպանություն է գործել: