Լրահոս
Միջազգային
15:20
30.08.22
133

Բաղդադի փողոցները մարտադաշտ են դարձել. զանգավածային անկարգություններ՝ Իրաքում

Իրաքի փողոցները երեկվանից մարտադաշտի են վերածվել, այն բանից հետո, երբ Շիա հոգևոր առաջնորդ Մուկթադա աս-Սադրը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին:

Նրա կողմնակիցները շարունակում են զանգվածային անկարգությունները Բաղդադի փողոցներում, չնայած երկրում պարետային ժամ է հայտարարված: Մայրաքաղաքում կրակոցների ու պայթյունների ձայները չեն լռում:

Մուկթադա աս-Սադրի հայտարարությունից հետո ցուցարարները ներխուժել են կառավարական շենք:

Ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ավելի քան 700-ը վիրավոր է, այդ թվում՝ անվտանգության 110 աշխատակից։