Լրահոս
Հասարակական
09:25
16.11.25
347

Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/47 տեղամասում․ «ՀայաՔվե»

Img default alt hy

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է բաց քվեարկության դեպք․ «Բաց քվեարկության դեպք՝ Վաղարշապատի 14/47 տեղամասում»։

Հիշեցնենք՝ այսօր Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։ Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69 866 է։