Լրահոս
Քաղաքական
10:15
13.11.25
767

Աժ նիստը բոյկոտում են ՔՊ-ականները․ Փաշինյանը լքեց դահլիճը

Img default alt hy

Ազգային ժողովն, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 10-ին պետք է սկսեր իր նիստը, որի օրակարգում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ԱԺ դահլիճում է։

Աժ նիստը բոյկոտում են ՔՊ-ականները։ Քվորում չապահովեցին' որից հետո Նիկոլ Փաշինյանը լքեց Աժ դահլիճը։

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ նիստի ժամանակ ընդմիջում հայտարարվեց այն պատճառով, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը պետք է ելույթ ունենար, դահլիճում չէր։ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո լրջորեն հանդիմանեց Քոչարյանին, ապա նաև բոյկոտեց նրա ելույթը՝ լքելով դահլիճը։