Լրահոս
Քաղաքական
13:55
13.11.25
636

ԱԺ նախագահի մամուլի խոսնակը հրապարակել է Ալեն Սիմոնյանի տված հաղորդումը

Img default alt hy

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան ձերբակալվել են Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը։ Նրանց պաշտպան Արսեն Բաբայանի խոսքով՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջիններիս վերագրում է սպառնալիքի հանցակազմ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«Փաստաբան Արսեն Բաբայանն ասում է, թե իբր «Ալեն Սիմոնյանը ստում է` Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին վերագրելով սպառնալիք հանցակազմը»։

Իրականում ստում է Արսեն Բաբայանը, քանի որ մեղադրանքն առաջադրում են իրավապահները, իսկ պարոն Սիմոնյանը, այո՛, այդ թվում սպառնալիքների մասով է հաղորդում տվել Քննչական կոմիտեին, քանի որ նշված եթերում հնչել է սպառնալիք։

Մնացած գնահատականներն արդեն իրավապահների տիրույթում են»,- գրել է Մովսես Հարությունյանը։

Կից հրապարակել է Ալեն Սիմոնյանի հաղորդումը։