Լրահոս
Քաղաքական
16:58
28.11.25
171

ԱԺ-ն հաստատեց ՀՀ–ԵՄ ճգնաժամային կառավարման համագործակցությունը. ՔՊ-ն կողմ քվեարկեց, ընդդիմությունը՝ ձեռնպահ

Img default alt hy

Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը։ ՔՊ-ն կողմ քվեարկեց, ընդդիմությունը՝ ձեռնպահ։

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին և նախատեսում է սահմանել Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին՝ բացառելով յուրաքանչյուր առաքելության համար առանձին ընթացակարգեր իրականացնելու անհրաժեշտությունը։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է ոչ միայն անվտանգության սպառող լինել, այլև մասնակցություն ունենալ Եվրամիության անվտանգային միջոցառումներին։