Լրահոս
Քաղաքական
17:35
07.07.25
333

ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ զրկեց Օհանյանին և Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից

Img default alt hy

ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ զրկեց Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հրապարակեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները։

Նրանց նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով․ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։

Արծվիկ Մինասյանը կասկածվում է այն բանում, որ 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը, զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես՝ նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։