Լրահոս
Հասարակական
14:30
27.07.25
413

Այսօր կեղծ գաղափարներով խեղաթյուրվում է մեր արժեհամակարգը. Գարեգին Բ

Img default alt hy

Այսօր կեղծ գաղափարներով խեղաթյուրվում է մեր արժեհամակարգը, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին՝ Մայր Աթոռում աղոթասրահի բացմանն ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

«Սիրելի՛ հավատացյալներ, մեր օրերում, երբ կեղծ գաղափարներով խեղաթյուրվում է մեր արժեհամակարգը, այսպիսի եկեղեցական շինություններն ու սրբավայրները իրենց կրոնական և ծիսական նշանակությամբ հավատքի զորակցման, հոգու փրկության և Աստվածահաճո կյանքի ամրապնդման խորհրդաբեր օջախներ են։ Այսպիսի օրհնալ վայրում հավատացյալների հետ հանդիպումը ճանապարհ ու հավերժություն է», — ասել է կաթողիկոսը: