Լրահոս
Հայաստան
19:15
13.07.22
240

Այսօր 20։00-ից երեք օրով դադարեցվելու է Սևանից դեպի Երևան երթևեկությունը

Img default alt hy

Հուլիսի 13-ից հուլիսի 16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00, դադարեցվելու է Սևանից դեպի Երևան ուղղությամբ երթևեկությունը։ Այս մասին  տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ14+477-կմ14+777 և կմ14+849-կմ15+300 հատվածների ձախ կողմում միջին ց իրականացնելու նպատակով հուլիսի 13-ից մինչև հուլիսի 16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00, դադարեցվելու է երթևեկությունը կմ16+000 տեղամասից՝ Սևանից դեպի Երևան ուղղությամբ։

Երթևեկությունը կազմակերպվելու է Աբովյանի տրանսպորտային հանգույց-Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային երթուղով»,- ասվում է հաղորդագրության մեջ։