Լրահոս
Հասարակական
19:00
01.09.22
114

Այս բուհ ընդունվելը ձեր լավագույն ընտրությունն է. ԱԻ նախարարը՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներին

Img default alt hy

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարին: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ոչ միայն բուհի ղեկավարությունը, դասախոսներն, ուսանողներն ու նրանց ծնողները, այլև ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան միակ բուհն է, որ ճգնաժամային կառավարման, արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտների տարբեր մասնագետներ պատրաստելու կրթական ծրագրեր ունի՝ փրկարարական գործ, քաղաքացիական պաշտպանություն, ճգնաժամային կառավարում, հրդեհային պաշտպանություն և այլն: Այս բուհ ընդունվելը ձեր լավագույն ընտրությունն է», – նշել է նախարար Արմեն Փամբուխչյանը:

ՃԿՊԱ բակալավրի ծրագրով այս տարի առաջին կուրս է ընդունվել 233 ուսանող, միջին մասնագիտական կրթական ծրագրում ընդգրկվել է 120-ը, իսկ վերոնշյալ ծրագրից բարձր և լավ գնահատականներով 2-րդ կուրս է տեղափոխվել 24 սան: