Լրահոս
Հասարակական
14:29
30.08.22
124

Այրվածքներ ստացած զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից․ ՊՆ

Img default alt hy

Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ի (վիճակը գնահատվում էր ծանր) առողջական վիճակում, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ, արձանագրվել է դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով: