Լրահոս
Տնտեսական
15:59
17.11.25
191

Այո, հանձնաժողովի 3 անդամ մեկնել են Թուրքիա. Մեսրոպ Մեսրոպյան

Img default alt hy

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն տեղեկությանը, ըստ որի՝ հանձնաժողովի ներկայացուցիչները հոկտեմբերին այցելել են Թուրքիա։

Մեսրոպյանը հաստատեց այցի փաստը, սակայն ընդգծեց, որ այն ոչ մի կապ չի ունեցել քաղաքական գործընթացների կամ որևէ տեսակի գաղտնի բանակցությունների հետ։ Ըստ նրա՝ հանձնաժողովի երեք անդամ՝ Սերգեյ Աղինյանը, Դավիթ Մուրադյանը և Ելենա Բաբոյանը, Թուրքիա են մեկնել «Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի» հերթական աշխատանքային նիստին մասնակցելու համար։ Հ

Հայաստանը այդ կազմակերպության հիմնադիր անդամներից է՝ 1999 թվականից։ Մեսրոպյանի խոսքով՝ ասոցիացիան ներառում է 47 երկրներ, որոնց ներկայացուցիչները տարին երկու անգամ հավաքվում են տարբեր պետություններում՝ քննարկելու էներգետիկ ոլորտին առնչվող հիմնարար խնդիրներ։ Վերջին հանդիպման օրակարգում եղել են վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ արևային էներգիայի ներդրման ընթացքում առաջացող ընդհանուր խնդիրները, ինչպես նաև էներգետիկ շուկայի ազատականացման գործընթացները։