Լրահոս
Աշխարհ
21:30
13.07.22
103

Այն մարդկանց թիվն աշխարհում, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, հասել է հարյուր միլիոնի

Img default alt hy

Աշխարհում տեղահանվածների թիվը հասել է 100 միլիոնի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտարարել  է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆորումում։

«Մարդկանց թիվը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, հասել է 100 միլիոնի: Սա ամենաբարձր թիվն է ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր»,- ասել է Գուտերեշը։

Նա նաև նշել է, որ մոտ 94 երկիր բախվել են սննդամթերքի և էներգիայի գների զգալի աճի, ֆինանսների բացակայության հետ կապված խնդիրների հետ։

Նրա խոսքով՝ այսօր աշխատողների 60%-ն ավելի ցածր եկամուտներ ունի, քան մինչ համաճարակը։