Լրահոս
15:41
13.07.22
160

Այգեհովիտ գյուղում այրվել է ավտոմեքենա և անասնակեր

Img default alt hy

Հուլիսի 13-ին՝ ժամը 12։08-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի 27-րդ փողոցում տուն է այրվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ֊փրկարարական ջոկատ երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այգեհովիտ գյուղի 27-րդ փողոցում գտնվող ավտոտնակում այրվում են ավտոմեքենա և անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:43-ին, մարվել՝ 12:50-ին: Այրվել են «Mercedes-Benz E200» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և պահեստավորած անասնակեր (մոտ 20 հակ):