Լրահոս
Քաղաքական
12:56
27.06.22
680

Այդ կենսաբանական միավորը այլևս իշխանություն չունի ՀՀ-ում․ նրան հարց ուղղելու ոչ մի պատճառ չկա․ Ղազինյան

Img default alt hy

30-ի հասնող հեղինակավոր լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել կենսաբանական միավորի ասուլիսին, քանի որ բոլոր հարցերը նրան արդեն տրված են, բոլոր որակումները, գնահատականները, պիտակները տրված են, ավելին ասել հնարավոր չէ, ուղղակի ամոթ է: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Սրան ի՞նչ հարց տաս, ի՞նչ պատասխան ակնկալես, նոր սու՞տ, նոր կեղծի՞ք, նոր դավաճանությու՞ն:

Բոլոր ստերն ու կեղծիքները բացահայտված են, նրա դավաճանության բոլոր դրվագները պարզ են: Հասկացողներն արդեն վաղուց հասկացել են, չհասկացողներին որևէ բան բացատրելն այլևս անօգուտ է. ժամանակի ընթացքում կհասկանան:

Նա այլևս ավարտված է, թե որպես մարդ, թե որպես քաղաքական գործիչ, նա այլևս իշխանություն չունի Հայաստանում, նրա հետ խոսլու, հարց ուղղելու կամ բանավիճելու ՈՉ ՄԻ պատճառ չկա:

Իր փոխարեն ինքնասիրություն ու արժանապատվություն ունեցող ցանկացած մարդ վաղուց հրաժարական էր տվել, իսկ պատվախնդիրը՝ ինքնասպան էր եղել:

Բայց սա ոչ միայն դեռ շնչում է, այլև դեռ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը ու ասուլիսներ է կազմակերպում»։