Լրահոս
Հասարակական
12:44
15.07.22
149

Ավտովթար Արագածոտնի մարզում․ Թալինում բախվել են 03-ն ու 05-ը․ կան վիրավորներ

Img default alt hy

Հուլիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Թալին քաղաքի Քոթանջյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Սուրեն Մ․-ի վարած VAZ 2103 մակնիշի և 63-ամյա Բաղդասար Տ.-ի վարած VAZ 2105 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 05-ի ուղևորներ՝ 31-ամյա Լիաննա Ս․-ն և 9-ամյա Լուսինե Տ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։