Լրահոս
Հասարակական
11:00
27.06.22
142

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ կա տուժած

Img default alt hy

Հունիսի 27-ին՝ ժամը 02:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մազմանյան փողոցի և Աշտարակի խճուղու խաչմերուկին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Վ․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ կա արգելափակված քաղաքացի։

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևոր Ռ․ Օ․-ին (ծնված 1997 թ.)․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։