Լրահոս
Միջազգային
11:10
02.10.22
141

Ավստրալիան պատժամիջոցներ կսահմանի 28 ռուսաստանցիների դեմ

Img default alt hy

Ավստրալիայի իշխանությունները մտադիր են պատժամիջոցներ սահմանել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի 28 ներկայացուցիչների, ինչպես նաև նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին կիրակի հայտնել Է Ավստրալիայի ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մասնավորապես, կկիրառվեն այն անձանց նկատմամբ, որոնք մասնակցել են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեների կազմակերպմանն ու անցկացմանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-27-ը ԴԺՀ-ում և ՉԺՀ-ում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում հանրաքվեներ են անցկացվել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ: Բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել ՌԴ կազմի մեջ մտնելուն։

Ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի ու Խերսոնի մարզերի ղեկավարները ստորագրել են այդ շրջանները Ռուսաստանին միացնելու մասին պայմանագրեր։